Մտածում են մեծերը
Ռալֆ Վալդո Էմերսոն (մայիսի 25, 1803 – ապրիլի 27, 1882)
Երկինքը երբեմն ականավոր անհատին պարսպապատում է անհրապույր արտաքինով, որը պաշտպանում է նրան, ինչպես փշերն են պաշտպանում պտուղը։
.................................................................................................................................................................................
Ամեն մի բռնություն ավելի ու ավելի մռայլ ու վանող է վկայում ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին։
.................................................................................................................................................................................
Ի՟նչ է մոլախոտը - բույս, որի արժանիքները դեռևս հայտնաբերված չեն։
.................................................................................................................................................................................
Հերոսը, ընդհանրապես, առավել քաջ չէ սովորական մարդուց, նա քաջ է ընդամենը հինգ րոպեով ավելի։
.................................................................................................................................................................................
Մարդիկ, որոնք կամենում են սարսափ ներշնչել, դրանով իսկ ցույց են տալիս, որ իրենք վախկոտներ են։
.................................................................................................................................................................................
Որքան քիչ է մարդ մտածում կամ իմանում իր արժանիքների մասին, այնքան շատ է նա մեզ դուր գալիս։
.................................................................................................................................................................................
Պաշտպանիր ճշմարտությունն ամենուր, որտեղ որ այն հալածվում է։
.................................................................................................................................................................................
Վերացրեք ինքնասիրահարվածությունը և դուք կամորձատեք բարեգործին։
.................................................................................................................................................................................
Ամեն մի նկարիչ սկզբում սիրող է եղել։
.................................................................................................................................................................................
Այն, ինչ ուրիշների մեջ մեղք ենք անվանում, մեր մեջ համարում ենք փորձ։
.................................................................................................................................................................................
Արվեստագետները պետք է զոհաբերեն իրենց հանուն արվեստի` կյանքն իրենց խայթի հետ տվող մեղուների նման։
.................................................................................................................................................................................
Եթե դու ուզում ես, որ ոչ ոք չիմանա քո որևէ արարքի մասին, երբեք այն մի կատարիր։
.................................................................................................................................................................................
Երաժշտությունը մղում է մեզ` պերճախոս մտածելու։
.................................................................................................................................................................................
Երբ մենք սահում ենք բարակ սառույցի վրայով, մեր փրկությունն արագությունն է։
.................................................................................................................................................................................
Զուր մի վատնեք կյանքը տարակույսների ու սարսափների վրա։
.................................................................................................................................................................................
Իմաստուն մարդը միշտ նրանց կողմն է, ովքեր հարձակվում են իր վրա։ Նա նրանցից շատ է շահագրգռված` իր թուլությունների բացահայտումով։
.................................................................................................................................................................................
Լավ վարվելաձևը բաղկացած է մանր ինքնազոհողություններից։
.................................................................................................................................................................................
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը։
.................................................................................................................................................................................
Կիրքը վատ կարգավորիչ է, սակայն` հզոր զսպանակ։
.................................................................................................................................................................................
Հաճախ փողը չափազանց թանկ արժե։
.................................................................................................................................................................................
Հանճարի յուրաքանչյուր ստեղծագործության մեջ մենք ճանաչում ենք սեփական մերժված մտքերը։
.................................................................................................................................................................................
Ճակատագիր. այդպես են անվանում մտքի բովով տակավին չանցած փաստերն ու մարդու կողմից տակավին չըմբռնված պատճառները։
.................................................................................................................................................................................
Ճշմարիտ հանճարին դուք կարող եք ճանաչել նրանով, որ բոլոր բթամիտները նրա հայտնվելու ժամանակ դավադրություն են կազմակերպում նրա դեմ։
.................................................................................................................................................................................
Մարդու ձեռքի ստեղծածը արվեստում երբեք չի կարող լինել ավելի բարձր նրա սրտի ոգեշնչումից։
.................................................................................................................................................................................
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։
.................................................................................................................................................................................
Մենք եռում ենք տարբեր ջերմաստիճաններում։
.................................................................................................................................................................................
Միակ մեղքը, որը մենք չենք ներում միմյանց` կարծիքների տարբերությունն է։
.................................................................................................................................................................................
Նկարները չպետք է չափազանց նկարային լինեն։
.................................................................................................................................................................................
Նմանությունը չի կարող գերազանցել նմուշը։ Նմանվողը դատապարտում է իրեն անհույս միջակության։
.................................................................................................................................................................................
Ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես մեծությունը. լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ։
.................................................................................................................................................................................
Չափից ավելի սերտ նմանությունը կյանքին` մահացու է արվեստի համար։
.................................................................................................................................................................................
Պահպանեք ձեր ինքնությունը` երբեք մի նմանակեք։
.................................................................................................................................................................................
Ջրի կաթիլը կրում է ջրի բոլոր հատկանիշները, սակայն նրանում փոթորիկ չես տեսնի։
.................................................................................................................................................................................
Մարդկության, նաև յուրաքանչյուր անհատի, ամեն տարիքի հետ իր հիվանդություններն են գալիս:
23.09.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ